Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեսն Սիմոնյանի հայտարարությանը՝ թե «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։
Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի բան ունեմ ասելու.
1) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մեր երկրի լավագույն իրավաբաններից է՝ թե՛ պրոֆեսիոնալիզմով և թե՛ անկողմնակալ ու արդարամիտ լինելու վաստակած համբավով (որպես գիտնական, որպես դասախոս ու իհարկե որպես դատավոր):
2) Նշված գործով առաջին ատյանի դատարանի՝ արդեն վերացված որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ինչպես ասում են՝ նո քոմենթ։
3) Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում։
4) Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան