Բելառուսը նոր վարչապետ ունի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության նոր վարչապետ է նշանակել Պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի ղեկավար Ռոման Գոլովչենկոյին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել է վարչապետ, ով մինչ այժմ զբաղեցնում էր Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը»,- նշվում է հայտարարության մեջ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչինչ չունի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Ռումասի դեմ, սակայն ողջունում է բիզնեսով զբաղվելու նրա ցանկությունը: «Մեծ բողոքներ չկան, բայց մարդը ցանկանում է բիզնեսով զբաղվել: Ես ողջունում եմ»,- ասել է նախագահը:
Նա նաեւ նշանակել է Նիկոլայ Սնոպկովին Բելառուսի վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում: Դրանից առաջ Սնոպկովն աշխատել է որպես Չինաստանում Բելառուսի դեսպան:
Իր հերթին Դմիտրի Կրուտոյը, ով նախկինում զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ըստ ԲԵԼՏԱ-ի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վալերի Բելսկին կդառնա նախագահի օգնական, ով պատասխանատու է տնտեսական եւ բանկային հարցերի համար:
Ֆինանսների նախարարության նոր ղեկավար է նշանակվել Յուրի Սելիվերստովը: Դրանից առաջ Սելիվերստովն աշխատել է որպես գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ:
Լուկաշենկոն նաեւ նշանակել է Դմիտրի Պանտուսին Բելառուսի Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ: Մինչ այդ նա ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալն էր:
Անդրեյ Խմելը նշանակվել է բնակարանային եւ կոմունալ տնտեսության նախարար, իսկ Դմիտրի Մատուսեւիչը ղեկավարել է Պետգույքի հանձնաժողովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին