Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել Երուսաղեմում պաղեստինցու սպանության համար, որն աուտիստ էր
Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ներողություն է խնդրել ոստիկանների կողմից անզեն պաղեստինցու սպանության համար, որն աուտիստ էր, հաղորդում է Associated Press-ը։
32-ամյա Իյադ Հալաքը սպանվել է Երուսաղեմի պատմական Հին Քաղաքում, ինչը հանգեցրել է վրդովմունքի ալիքի բարձրացման եւ մեղադրանքների իսրայելական անվտանության ծառայողների կողմից ուժի չարաշահման կապակցությամբ։
«Մենք իսկապես ցավում ենք տեղի ունեցածի համար, որի ընթացքում սպանվել է Իյադ Հալաքը, եւ կիսում ենք նրա ընտանիքի կորստի ցավը»,-հայտարարել է Գանցը կառավարությունում հանդիպման ժամանակ։
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ դեպքի առնչությամբ կանցկացվի հետաքննություն։
Գործակալությունը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, որի կողքին էր նստած Գանցը, որեւէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ները հաղորդել էին Երուսաղեմում ոստիկանների կողմից անզեն պաղեստինցու սպանության մասին։ Ոստիկանները հայտարարել էին, որ կասկածել էին սպանվածին ատրճանակ հիշեցնող կասկածելի առարկա ունենալու մեջ։ Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ սպանվածն անզեն էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին