Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք
Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8952 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 181, ապաքինվել՝ 8212 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 3747-ի (41․9 տոկոս) մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։
Հայտնի է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2367, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 735, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի և Սվերդլովսկի մարզերում՝ համապատասխանաբար 289 և 261, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում՝ 167։
Երկրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար ավելի քան 10,3 միլիոն թեստ է արվել։
Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 396 575-ի, հիվանդությունից մահացել է 4555, ապաքինվել՝ մոտ 167 469 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է ԱՄՆ-ին և Բրազիլիային։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6 միլիոն մարդ, որից 367 172-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը Թուրքիան։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...