«Ամենաուրախ պահերից է, երբ հայկական եռագույնը պատկերող դիմակ եմ կարում»․ ամերիկահայ դիզայները հոլիվուդյան աստղերի համար դիմակներ է կարում (տեսանյութ)
Կորոնավիրուս համաճակը փոխել է նաեւ նորաձեւության աշխարհի կանոնները։ Այս իրավիճակն անդրադարձել է նաեւ Բեւերլի Հիլզի կենտրոնում 27 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դռները փակել է նաեւ ամերիկահայ դիզայներ Փոլ Աթյունի նորաձեւության տունը։ Հենց այդ նորաձեւության տանն են կարվել հոլիվուդյան հայտնի աստղերի, առաձին տիկինների համար հարյուրավոր զգեստները, որոնք զարդարել են ամենահայտնի կարմիր գորգերը՝ «Օսկարից» մինչեւ երդմնակալության արարողություններ։ Սպիտակ Տանն առաջին կանանց զգեստների թանգարանում մինչեւ այժմ պահվում է ամերիկահայ դիզայների ձեւավորած զգեստը։
Սակայն համաճարակի պատճառով տանը մնալով Փոլ Աթյուն որոշել է շքեղ զգեստների փոխարեն տանը դիմակներ կարել աստղերի, առաջին գծում աշխատող քաղաքացիների եւ անգամ անօթեւանների համար։ Կարճ ժամանակ անց աստղերը սկսել են նկարվել հայազգի դիզայների դիմակներով։ Իսկ լրագրողները Ամերիկայի դրոշը պատկերող դիզայների դիմակներով մուտք են գործել Սպիտակ տուն։ Լայն տարածում են գտել նաեւ հայկական Եռագույնը պատկերող դիմակները։ Նա ոչ միայն կարել, այլեւ ձեռքով է նկարել Եռագույնը։
«Ինձ համար ամենաուրախ պահերից է, երբ հայկական եռագույնը պատկերող դիմակ եմ կարում։ Հայաստանում երբեք չեմ եղել, բայց երազում եմ գնալու մասին։ Երբ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց, մենք եւս բոլորի նման երկարատեւ գործունեության արդյունքում առաջին անգամ փակեցինք մեր նորաձեւության տան դռները եւ ապահովության նկատառումներից ելնելով տանը մնացինք։ Հենց այդժամ ես հանեցի եվրոպական առաջատար երկրներից բերված կտորները եւ ասացի, որ հագուստների փոխարեն պետք է դիմակ կարեմ եւ իմ աշխատանքով օգնեմ բոլոր նրանց, ովքեր զգում են դրա կարիքը», - ասում է Փոլ Աթյուն։
Փոլ Աթյուն նշել է նաեւ՝ թեեւ ծնվել է Միացյալ Նահանգներում, բայց միշտ հպարտացել է հայ ժողովրդի հարուստ պատմությունով։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան