Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է"
Չինաստանը մերժել է Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքի հարցով հեռավար տարբերակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու Միացյալ Նահանգների պահանջը և այն անվանել է «աննպատակահարմար»։
Այդ մասին ասել է Չինաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Ժաո Լիչժանը։
Միացյալ Նահանգները պնդում է, որ ընդունելով հատուկ վարչական տարածքի կարգավիճակ ունեցող Հոնկոնգի անվտանգության մասին օրենքը, Պեկինը հարված է հասցնում Հոնկոնգի ինքնավարությանը և ոտնահարում է բնակիչների ազատությունները։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հոնկոնգը Չինաստանի մաս կազմող վարչական շրջան է և ուղղակիորեն ենթարկվում է Չինաստանի կենտրոնական կառավարութւանը։ Օրենքների ընդունումը, դրանց լրամշակումը Չինաստանի լիազորոթյունն է և համապատասխանում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին, սա բացառապես Չինաստանի ներքին գործն է, որևէ միջամտություն դրսից անընդունելի է»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ժաո Լիչժանը։
Հոնկոնգը մինչև 1997 թվականը համարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ, ապա Լոնդոնի և Պեկինի փոխադարձ համաձայնությամբ անցել է Չինաստանի հսկողության տակ։
Հոնկոնքը Չինաստանում ունի հատուկ վարչական տարածքի կարգավիճակ։ Պեկինի ր Լոնդոնի համաձայնագրով Հոնկոնգի ինքնավարության հատուկ կարգավիճակը պետք է պահպանվի մինչև 2047 թվականը։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները