Ալպերում հանգստացող Թաիլանդի թագավորը իր կանանց հետ դուրս է եկել հեծանիվ վարելու
Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X- ը որոշել է մեկուսացման ռեժիմը պահպանել ոչ թե իր երկրում, այլ՝ արտասահմանում: Մի քանի ամիս առաջ Թաիլանդի 67-ամյա կառավարիչն իր կանանցից 20-ի հետ հաստատվել է գերմանական Grand Hotel Sonnenbichl 4-աստղանի հյուրանոցում, որտեղ անցկացրել է կարանտինային ամբողջ շրջանը:
Երկար ժամանակ թագավորը չի հայտնվել հասարակության մեջ և բարեխղճորեն պահպանել է սահմանափակող միջոցները: Սակայն օրերս տեղական ԶԼՄ-ների լրագրողները նկատել են Ռամա X- ին Բավարիայի Ալպերի լեռնային ճանապարհին: Թաիլանդի կառավարիչը կրել է սպորտային հագուստ և իր բոլոր կանանց հետ գնացել հեծանիվ քշելու:
Միապետի և նրան ուղեկցող կանանց սպորտային ժամանցը իրականացվել է պահակախմբի հսկողության տակ և տևել է մոտ երկու ժամ:
Ըստ գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Թաիլանդի թագավորը և նրա հպատակները զբաղեցրել են հյուրանոցի ամբողջ չորրորդ հարկը և այն վերածել իսկական պալատի: Սովորական կահույքի փոխարեն այնտեղ տեղադրել են Բանգկոկից բերված հնաոճ կահույք, հայտնում է Свободная пресса կայքը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները