Վրաստանը 90 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանա Գերմանիայից
Վրաստանը ֆինանսական օգնություն ստանալու մասին համաձայնագիր է ստորագրել ևս մեկ դոնորի հետ: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է երկրի Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով ֆինանսների նախարարությանը:
90 մլն եվրո գումարի մասին վարկային համաձայնագիրը Վերակառուցման և զարգացման գերմանական բանկի (KFW) հետ ստորագրվել է մայիսի 28-ին: Այն ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին և գերմանական բանկի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Կլաուս Ֆայգելը:
Վարկն ուղղվելու է Վրաստանի պետական բյուջեի աջակցմանը և կօգտագործվի կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելու համար:
«Հատկանշական է, որ KFW-ի հետ կնքված համաձայնագիրը ֆինանսական աջակցության մի մասն է, որը Վրաստանի կառավարությունը ներգրավել է միջազգային գործընկեր դոնորական կազմակերպություններից՝ նախատեսված կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի տնտեսության հետագա վերականգնման համար»,- հայտնել է վրաց ֆիննախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին