Բայդենը Թրամփին հիմար է անվանել
ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հիմար է անվանել, որն, իր կարծիքով, COVID-19 համավարակի ֆոնին «կեղծ խիզախություն է ցուցադրում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրագրողը նշել է, որ ավելի վաղ Հիշատակի օրվա արարողությանը Թրամփն առանց դիմակի էր, մինչդեռ Բայդենը դիմակով եւ ակնոցով էր: Նա հավելել է, որ ավելի ուշ Թրամփը վերաթվիթել է դիմակով Բայդենի լուսանկարը եւ կարծիք հայտնել, որ Թրամփն այս կերպ փորձում է «նսմեցնել» իր քաղաքական ընդդիմախոսին՝ դիմակի կրումը ներկայացնելով թուլության նշան:
«Նա հիմար է, միանգամայն հիմար... Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե զբաղվեն հիմարություններով եւ կեղծ խիզախություն ցուցադրեն: Սա մարդկանց կյանքի գինն է ունենում»,- ասել է Բայդենը:
Fox News-ի քաղաքական վերլուծաբան Բրիթ Հյումն ավելի վաղ Twitter-ում հրապարակել էր Բայդենի լուսանկարը, որը Հիշատակի օրվա արարողությանն էր ներկայացել դիմակով ու ակնոցով, եւ կից գրառում կատարել. «Սա կարող է բացատրել, թե ինչու Թրամփը չի սիրում հանրության մեջ դիմակ կրել: Բայդենն այսօր»: Թրամփը վերաթվիթել էր լրագրողի գրառումը, սակայն իր մեկնաբանությունը չէր հավելել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին