Սաակաշվիլին կոչ է արել օրինականացնել խաղատներն Ուկրաինայում
Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել օրինականացնել խաղատների բիզնեսը երկրում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջին:
Ըստ Սահակաշվիլիի՝ խաղատներն առանց այդ էլ գործում են Ուկրաինայում, սակայն դրանից դիվիդենտներ է ստանում ոչ թե բյուջել, այլ «տանիքներ ապահովողները»: «Մեր նախնական գնահատականներով՝ մեկ ֆիքսված լիցենզիա ներմուծելով, ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական խաղատների համար, արդեն առաջին տարում բյուջեն կարող է ավելի քան 230 միլիոն դոլար շահույթ ստանալ»,- հայտարարել է:
Կոմիտեի ղեկավարը հավելել է, որ «խաղատների բիզնեսը թույլ է տվել աշխարհահռչակ քաղաքներ կառուցել»՝ Լաս Վեգասը եւ Բաթումին: «Մենք կարող ենք որոշ դեպրեսիվ մարզեր կամ տարածքներ ընտրել եւ դրանք բառիս բուն իմաստով Կլոնդայքի վերածել»,- վստահեցրել է Սաակաշվիլին: Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է «նոր կոռուպցիոն կերատաճշտեր չհորինել, ոչ մի անօգուտ հանձնաժողով, կարգավորող մարմիններ եւ այլ սխեմաներ չստեղծել»:
Դրամախաղերի արգելքն Ուկրաինայում ուժի մեջ է մտել 2009 թվականից: Գերագույն Ռադա օրինագիծ է ներկայացվել դրամախաղային բիզնեսի օրինականացման վերաբերյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին