Իսպանիան օտարերկրյա զբոսաշրջիկներին հուլիսին վերադառնալու կոչ է արել
Իսպանիան Եվրոպայում խստագույն սահմանափակումների մեղմացման ֆոնին օտարերկրյա զբոսաշրջիկներին կոչ է արել վերադառնալ հուլիսին, փոխանցում է Reuters-ը:
Այցելությունների թվով աշխարհի երկրորդ երկիրը մարտին փակել էր իր դռներն ու լողափերը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար, այն նախատեսում է մի քանի շաբաթվա ընթացքում վերացնել 14-օրյա կարանտինի պահանջը արտերկրից ժամանածների համար:
«Լիովին տրամաբանական է պլանավորել ձեր ամառային արձակուրդը՝ հուլիս ամսին Իսպանիա գալու համար»,- Onda Cero ռադիոկայանին հայտարարել է տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն:
Իսպանիան սովորաբար տարեկան 80 միլիոն մարդ է ընդունում, զբոսաշրջությունը կազմում է համախառն ներքին արդյունքի ավելի քան 12 տոկոսը եւ աշխատատեղերի ավելի մեծ բաժինը, ուստի ամառային սեզոնը կարեւոր է վերահաս անկումը մեղմելու համար:
Չնայած, որ մայիսի 25-ից թույլատրվել է բացել բարերի եւ սրճարանների ամառային տեռասները, շատ բարեր ու ռեստորաններ Մադրիդում եւ Բարսելոնայում փակ են մնացել, քանի որ տերերը հոռետեսորեն են տրամադրված: «Դա բարդ է, մենք չենք կարողանա փրկել տուրիստական սեզոնը, եթե օտարերկրացիներ չգան»,- ասել է Բարսելոնայում ռեստորանի սեփականատեր Ալֆոնսո Գոմեսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին