Թրամփը պատմել է` ում օգնությամբ է սոցկայքերում գրառումներ կատարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ անձամբ է անում իր թվիթերյան և ֆեյսբուքյան գրառումները. երբեմն նա տեքստը թելադրում է իր օգնականին: Թրամփն այս մասին պատմել է լրագրող Շերիլ Աթկիսոնին տված հարցազրույցում։
«Երկու տարբերակով էլ անում եմ։ Երբեմն ինքս եմ գրում, օրինակ՝ գիշերը կամ վաղ առավոտյան: Օրվա ընթացքում ես շատ զբաղված եմ, ուստի՝ թելադրում եմ, և դա հրապարակում են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ այդ խնդիրը «գերազանց է կատարում Դենը» (Դենիել Սկավինոն՝ Թրամփի օգնականը, որը պատասխանատու է սոցիալական ցանցերում հաղորդակցվելու համար):
Ընդ որում՝ ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ հրապարակումից առաջ իր հաղորդագրությունների բովանդակությունը ոչ ոք չի ստուգում:
Հիշեցնենք, որ Թրամփը տարբեր թեմաներով ակտիվորեն գրառումներ է կատարում Twitter-ում և Facebook-ում։ Ներկայում նա Twitter-ում ունի ավելի քան 80 միլիոն հետևորդ և ավելի քան 29 միլիոնը՝ Facebook-ում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին