«Ես վատագույնն եմ, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի հետ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն վերջինս չի ցանկանում, որ նա հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է լրագրող Շերիլ Աթկիսոնին տված հարցազրույցում:
«Ես վատագույնն եմ, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ. Պուտինը դա հասկանում է։ Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, բայց նա դա հասկանում է։ Նա, հավանաբար, չի ցանկանում, որ ես հաղթեմ։ Կարծում եմ, որ նրան դուր եմ գալիս, բայց վստահ եմ՝ նա չի ցանկանում, որ ես հաղթեմ»,-նշել է Թրամփը։
Նա նաև վստահ է, որ Չինաստանը նույնպես չի ցանկանում նախագահական ընտրություններում իր հաղթանակը։
Հիշեցնենք, որ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հետ կապված սկանդալ էր ծագել։
2019 թվականի ապրիլին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի առաջնորդի ենթադրյալ դավադրության շուրջ երկամյա հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Հատուկ դատախազը պարզել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններին, սակայն Թրամփի ընտրական շտաբը դրան չի մասնակցել: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...