Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինքը` Նեթանյահուն բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը, ընդամենը մեկ շաբաթ առաջ նա երդվել է` ազգային միասնության կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից:
Նեթանյահուն պետք է մասնակցի առաջին դատական լսմանը, որը տեղի է ունենալու Երուսաղեմի շրջանային դատարանում: Նրան մեղադրում են 3 գործերով, որոնք անվանված են «1000» «2000» և «4000» գործեր:
Գործ «1000»-ով վարչապետը մեղադրվում է մեքենայությունների և վստահության չարաշահման համար. նրան մեղադրում են գործարարներին ծառայություններ մատուցելու դիմաց կաշառք` գլխավորապես սիգարներ և շամպայն ստանալու համար:
Գործ 2000-ով նա կրկին մեղադրվում է մեքենայությունների և վստահությունը չարաշահելու համար. այս գործքով մեղադրանքը կայանում է նրանում, որ Իսրայելի վարչապետը, ըստ մեղադրող կողմի առաջարկել է իսրայելական Yediot Ahronot պարբերականի տարածքը բարելավել` փոխարենը պահանջելով իր մասին դրական լուսաբանումներ տալ:
Գործ 4000-ով Նեթանյահուն մեղադրվում է կաշառքի, մեքենայությունների և վստահության չարաշահման համար. Ենթադրյալ հանցագործության ընթացքում Նեթանյահուն զբաղեցրել է վարչապետի և կապի նախարարի պաշտոնները, մեղադրվում է «Բեզեք» լրատվական կայքի դրական լուսաբանման դիմաց հեռահաղորդակցական հսկա Բեզեքի հսկիչ բաժնետեր Շաուլ Ելովիչին նպաստավոր կարգավորիչ որոշումներ առաջարկելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Իսրայելում ստորագրվել է միասնականն կառավարություն ստեղծելու մասին համաձայնագիր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին