Մեսսին խռովել էր Իսպանիայից
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ մտադիր էր թիմը լքել 2016թ. ամռանը, երբ Կատալոնիայի դատարանը մեղավոր ճանաչեց խաղացողին և նրա հորը՝ 2007-2009թթ. ընթացքում 4 միլիոն եվրո հարկեր չվճարելու մեջ:
«Այդ ժամանակ ես ուզում էի հեռանալ: Ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում էի լքել «Բարսելոնան», այլ այն պատճառով, որ ուզում էի լքել Իսպանիան: Ես զգացի, որ ինձ անարդարացի են վերաբերվում», – ասել է Մեսսին:
Հարձակվողը հավելել է, որ ինքը պաշտոնական առաջարկ չէր ստացել այլ ակումբի կողմից: «Բոլորը գիտեին, որ իրականում ես ուզում եմ մնալ», – եզրափակեց իր խոսքը Մեսսին:
2016թ. Մեսսին և նրա հայրը դատապարտվել էին 21 ամսվա ազատազրկման: Քանի որ պատիժը երկու տարուց պակաս էր, և ոչ ֆուտբոլիստը, ոչ նրա հայրը նախկինում դատապարտված չէին, իսպանական օրենսդրությամբ այդ պատիժը սահմանափակվում է փորձաշրջանով ՝ առանց ազատազրկման: Միևնույն ժամանակ դատարանը տուգանեց ֆուտբոլիստին 2 միլիոն եվրոյով, իսկ նրա հորը՝ 1,5 միլիոն եվրոյով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին