Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Առաջին պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո Լեւոն Արոնյանը երկրորդ պարտիայում խաղաց սեւ ֆիգուրներով։ Գրանցվեց ոչ ոքի։
Գրոսմայստերները մայիսի 23-ին կանցկացնեն եւս երկու պարտիա։ Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։
Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, չինացիներ Յանջի Յուն ու Դին Լիրենը, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին