Ժիրինովսկին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել բանտարկյալների վրա
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել բանտարկյալների վրա: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24»-ի եթերում:
«Նա պետք է 10 տարի նստի, իսկ մենք կասենք՝ լաբորատորիայում քեզ վրա փորձարկում կանեն, սակայն դու միայն 5 տարի կնստես: Հազարավոր մարդիկ կարձագանքեն»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Գամալեի անվան Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության հետազոտության ազգային կենտրոնի գիտնականներն իրենց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Ա Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա չի նշել, թե քանի աշխատակից է փորձարկել պատվաստանյութը, սակայն նշել է, որ աշխատակիցներից ոչ մեկի մոտ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել: Պատվաստանյութը դեռ մինչկլինիկական փորձարկումների փուլում է գտնվում: Կամավորների վրա փորձարկումները կսկսվեն պրիմատների վրա թեստերի տվյալների հայտնվելուց եւ առողջապահության նախարարություն թույլտվությունից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին