Պաղեստինը լուծարել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բոլոր պայմանավորվածությունները
Պաղեստինը որոշում է ընդունել լուծարել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բոլոր պայմանավորվածությունները՝ պաղեստինյան հողերն իրեն միացնելու իսրայելական կառավարության մտադրությունների պատճառով, «Ալ Ջազիրա» հետուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը:
«Այսօրվանից Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը եւ պաղեստինյան պետությունը հրաժարվում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ բոլոր համաձայնագրերով իրենց պարտավորություններից, ներառյալ անվտանգության հետ կապվածները»,- ասել է Աբասը:
Պաղեստինցի առաջնորդը Իսրայելին նաեւ կոչ է արել միջազգային հանրության առաջ կրել ամբողջ պատասխանատվությունը՝ որպես «Պաղեստինի օկուպացված տարածքում օկուպացիոն ուժ»: Աբասը նշել է, թե ժամանակն է Պաղեստինը ներառել միջազգային կազմակերպությունների եւ ինստիտուտների կազմի մեջ: «Մենք կրկին հայտարարում ենք մեր հանձնառության մասին միջազգային իրավունքին, արաբական, իսլամական եւ կրոնական պայմանավորվածություններին, որի մի մասն ենք: Մենք նաեւ կրկին հայտարարում ենք մեր հանձնառության մասին ցանկացած ուղղությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հավելել է նա:
Ըստ Աբասի հայտարարության՝ Պաղեստինը պատրաստ է վերադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցություններին՝ երրորդ կողմի միջնորդությամբ: «Բանակցությունները կարող են անցնել միջազգային մասնակցությամբ՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ միջազգային համաժողովի ճանապարհով»,- նշել է Աբասը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին