Հնագետները Չինաստանում հայտնաբերել են 5300-ամյա քաղաք
Չինաստանում Հուանհե գետի մոտ հնագետներն անցկացրել են հնագույն բնակավայրի պեղումներ: Ենթադրաբար՝ քաղաքն արդեն 5300 տարեկան է, այնտեղ է բնակվել Հուան-դի անունով հայտնի Դեղին կայսրը, փոխանցում է Planet-today-ը:
Չինական պարբերականների տեղեկություններով՝ պեղումների տեղանքը զբաղեցնում է 1,17 միլիոն «քառակուսի», իսկ բուն հին քաղաքը գտնվում է Հուանհե մեծ գետից 2 կմ հեռավորությամբ: Գտնված քաղաքը հնագույն ժամանակներում համարվում էր խիտ բնակեցված եւ դասվում էր Յանշաո հնագիտական մշակույթին:
Մասնագետներն աշխատանքի ընթացքում հայտնաբերել են շենքերի պատեր, տարբեր խրամատներ եւ մեծ թվով դամբարաններ: Փորձագետները գտել են նաեւ խեցե իրեր. դրանցից մեկը նման էր Մեծ արջի համաստեղության՝ քաղաքականության խորհրդանիշի տարրերին: Հայտնի է, որ պեղումները շարունակվելու են՝ այս քաղաքի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:
Հետազոտողները քաղաքի տեղը պարզել են «Փոփոխությունների գրքի» շնորհիվ, որը դասական փիլիսոփայական տրակտատ է: Ստեղծագործության հեղինակը պատմում է հզորագույն բնակավայրի մասին, որը գտնվել է պեղումների անցկացման վայրում: Պեկինի համալսարանից պնդում են, որ այս քաղաքը անտիկ պետության մասն է, որն իր ծաղկմանն է հասել Հուան-դիի կառավարման ժամանակաշրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին