Facebook-ը Երկրի շրջագծի երկարության չափ ստորջրյա մալուխ կանցկացնի
Facebook-ն իսկապես դառնում է գլոբալ սոցիալական ցանց։ Հեռակոմունիակցիոն ընկերությունների մասնակցությամբ սկսվում է մի հսկայական ծրագիր։ Աֆրիկայի շուրջ ջրի տակով կանցկացվի աշխարհի ամենաերկար համացանցային մալուխներից մեկը։ Այս անգամ այն կունենա ուժեղացված պաշտպանվածություն, հաղորդում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
Facebook-ը կմիավորվի աֆրիկյան մայրցամաքի առաջատար համացանցային պրովայդերների՝ MTN Group-ի, Telecom Egypt-ի, Vodafone-ի եւ Orange SA-ի հետ, որպեսզի անցկացնի 37 000 կմ երկարություն ունեցող ստորջրյա մալուխ։ Այն մի փոքր է զիջում հասարակածի երկարությանը, որը կազմում է 40 075 կմ։ Նախագիծը կտեւի 4 տարի, եւ 2024-ին մալուխը բարձր արագության կապով կապահովի Աֆրիկայի 16 երկրի։ Մայրցամաքում գործող մալուխների թողունակությունը կաճի 3 անգամ։
«Նոր կապուղին կբերի այդքան անհրաժեշտ թողունակություն եւ համացանցի վստահելիություն ամբողջ Աֆրիկայում եւ հարյուր միլիոնավոր մարդկանց համար կապահովի 4G-ի եւ 5G-ի հետագա աճ, ինչպես նաեւ՝ լայնաշերտ կապ»,- ընկերության բլոգում հայտնել են Facebook-ի ներկայացուցիչները։ Շոգ մայրցամաքի բնակչությունը կազմում է 1,3 մլրդ։ Ներկայում այնտեղ 10-ից միայն 4-ը համացանցին հասանելիություն ունեն։
Կյանքի մալուխով Եվրոպան Մերձավոր Արեւելքին միացնող նախագծի արժեքը չի հրապարակվում։ Bloomberg-ն այն գնահատել է մոտ 1 մլրդ դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին