Թաիլանդում բոլոր դպրոցները կվերաբացվեն հուլիսի 1-ին
Թայլանդի բոլոր դպրոցները կբացվեն եւ կվերսկսվեն աշխատանքը հուլիսի 1-ին, երկուշաբթի հայտնել է Թաիլանդի կրթության նախարար Նաթհափհոն Թհիփսուվանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NBT հեռուստաալիքը:
«Այս որոշումը վերջնական է, երկրի բոլոր դպրոցները կվերաբացվեն հուլիսի 1-ին»,- ասել է նախարարը:
«Այս կամ այն շրջանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք այդ տարածաշրջանում վարակի տարածումը սահմանափակելու համար եւ, հավանաբար, դպրոցները կրկին կտեղափոխենք առցանց ռեժիմի, եթե իրավիճակը կրկին վտանգավոր դառնա»,- ասեկ է Թհիփսուվան՝ հավելելով, որ երկրի միջնակարգ կրթության ամբողջ համակարգը հեռավար ռեժիմի տեղափոխելու մասին այս դեպքում խոսք չի լինի:
Թաիլանդում ուսումնական տարին սովորաբար սկսվում է մայիսին եւ ավարտվում է փետրվարի վերջին: Կիսամյակների միջեւ արձակուրդները սովորաբար անցկացվում են սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերը, «ամառային» արձակուրդները՝ մարտի սկզբից մինչեւ մայիսի սկիզբը՝ օրացուցային տարվա ամենաթեժ ժամանակահատվածում:
Ներկայումս երկրի բոլոր դպրոցներն աշխատում են հեռավար ռեժիմով՝ սմարթֆոնների եւ տնային համակարգիչների կիրառմամբ: Սմարթֆոններ եւ համակարգիչներ չունեցող ընտանիքների աշակերտների համար գործում է Թաիլանդի կրթության նախարարության հատուկ կրթական հեռուստաալիքը:
Մայիսի 17-ին Թաիլանդում սկսվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցների մեղմացման երկրորդ փուլը: Բացվել են առեւտրի կենտրոնները, սպորտային որոշ հաստատություններ, սպառողական ապրանքների, շինանյութերի, էլեկտրոնիկայի խանութներն ու ռեստորանները:
Մայիսի 18-ի տվյալներով՝ համավարակի սկզբից 3.031 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 56 մարդ, առողջացել է 2857 մարդ: Երկուշաբթի օրը Թաիլանդում գրանցվել է վարակման 3 նոր դեպք: COVID-19 ունեցող 118 հիվանդ բուժում է ստանում հանրապետության հիվանդանոցներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին