Իբրահիմովիչի՝ Մալմյոյում գտնվող արձանը վանդալիզմի է ենթարկվել
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանի համար այլ տեղ կգտնեն։
Շվեդական «Մալմյոյի» մարզադաշտի մոտ գտնվող արձանը արդեն որերորդ անգամ վանդալիզմի է ենթարկվում։ Արձանը սկսեցին «ծաղրել» այն օրվանից, երբ Զլատանը գնեց «Համարբյուի»՝ «Մալմյոյի» սկզբունքային մրցակցի բաժնետոմսերը։
Մալմյոյի քաղաքային խորհուրդը պատրաստ է երկուշաբթի օրը որոշում կայացնել ու սպասում է ֆուտբոլային ակումբի առաջարկին այն մասին, թե ուր պետք է տեղափոխվի արձանն այս տարվա ընթացքում։