«Բավարիան» շուրջ 55 միլիոն եվրո է առաջարկել Լերոյ Սանեի դիմաց
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» Սանեի դիմաց առաջարկել է 56.5 միլիոն եվրո: Ավելի վաղ մանչեսթերյան ակումբը մերժել էր «Բավարիայի» 39.5 միլիոն եվրոյի առաջարկը:
Օրեր առաջ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել էր, որ ակումբը լրջորեն հետաքրքրված է Սանեի տեղափոխությամբ:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լերոյ Սանեն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն վնասվածքից հետո «Բավարիան» հրաժարվեց պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ:
Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից: Անգլիական ակումբի կազմում մասնակցել է 134 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ: