Թրամփի մերձավոր դաշնակիցը կոչ է անում կորոնավիրուսի հետ կապված պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ
Բարձրաստիճան հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը ԱՄՆ նախագահին թույլ կտա լայն պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե Պեկինը լիարժեք հաշվետվություն չտա այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են կորոնավիրուսի բռնկմանը, հայտնում է Reuters-ը:
Գրեմը, ով նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր գործընկերն է, համոզված է, որ եթե չլիներ Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցության «խաբեությունը», ապա վիրուսը չէր լինի Միացյալ Նահանգներում: Բռնկումը ԱՄՆ-ում ավելի քան 80 000 մարդու կյանք է խլել:
Գրեմի խոսքերով՝ Չինաստանը հրաժարվել է թույլ տալ քննիչներին ուսումնասիրել, թե ինչպես է սկսվել բռնկումը։
«Համոզված եմ, որ Չինաստանը երբեք չի համագործակցելու լուրջ հետաքննության հետ, եթե միայն նրանց չստիպեն դա անել»,- ասվում է Գրեմի հայտարարության մեջ:
Սենատորն ասել է, որ «COVID-19 Accountability Act» օրենքը նախագահից կպահանջի 60 օրվա ընթացքում Կոնգրեսին հաստատել, որ Չինաստանը «ամբողջական եւ բազմակողմանի զեկույց է ներկայացրել COVID-19-ի ցանկացած հետաքննությանը, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կամ ՄԱԿ-ի այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը»։
Օրենքը ԱՄՆ նախագահին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել, ներառյալ՝ ակտիվների սառեցումը, մուտքի արգելքը, վիզաների չեղարկումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ինստիտուտների կողմից չինական ընկերություններին վարկեր տրամադրելու սահմանափակումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին