Շոտլանդիայում ցուլը փորձել է քորել իրեն էլեկտրասյանը հպվելով և մոտ 800 տուն է հոսանքազրկել
Շոտլանդական ագարակներից մեկում ցուլը փորձել է քորել իրեն էլեկտրասյանը հպվելով և մոտ 800 տուն առանց հոսանքի թողել, գրում է BBC լրատվականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Հարավային Լանարքշիրից Հեյզել Լոթոն անունով ագարակատիրուհին կովերին կերակրելու նպատակով արոտավայր է եկել ու հայտնաբերել, որ էլեկտրասյուներից մեկի վրայից տրանսֆորմատորը հայտնվել է գետնին։
«Մենք խելք խելքի տվեցինք ու հասկացանք, որ մեր ցուլը էլեկտրասյան մոտ մարմինն է քորել ու տրանսֆորմատորը ցած նետել։ Հատակին են հայտնվել նաև մի շարք այլ հոսանքալարեր»,- նշել է ագարակատերը։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ինժեներները հայտնել են, որ պատահարի հետևանքով երեք գյուղի մոտ 800 տուն է առանց հոսանքի մնացել։ Տեղացիների խոսքով՝ տարածքում միշտ էլ շատ կովեր ու ցուլեր են եղել, սակայն նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում։ Ագարակատիրուհին էլ, իր հերթին, նշել է, որ պատահարը, հավանաբար, տեղի է ունեցել ցլի մեծ չափերի պատճառով։
Կայքի փոխանցմամբ՝ ինժեներներից խոտանը վերացնելու համար մոտ վեց ժամ է պահանջվել, որի ընթացքում ագարակատիրուհին գյուղի պաշտոնական էջում հրապարակում է արել՝ ներողություն խնդրելով դեպքի համար։ Հրապարակման մեկնաբանությունների բաժնում կարելի է տեսնել, որ մարդիկ ըմբռնումով են մոտեցել կատարվածին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին