Բիլ Գեյթսը բավարար չի համարում վարակիչ հիվանդություններին ուշադրություն հրավիրելու իր ջանքերը
Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսը ափսոսանք է հայտնել առ այն, որ դեռ նախքան նոր կորոնավիրուսի տարածումը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու իր ջանքերը բավար չէին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի ավելին անել այս վտանգի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ես ինձ սարսափելի եմ զգում: Վարակիչ հիվանդությունների մասին խոսելու ողջ իմաստը գործողություններ ձեռնարկելու եւ դրանց տարածման սպառնալիքը նվազագույնի հասցնելու մեջ էր»,- ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
2015-ին գործարարը, ելույթ ունենալով Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացված TED տեխնոլոգիական խորհրդաժողովին, ասել էր, որ վարակիչ հիվանդությունները ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում աշխարհի համար, քան միջուկային պատերազմը: Բացի այդ, New England Journal Medicine Medicine գիտական հանդեսի համար հոդվածում նա համավարակները աղետ էր անվանել, որը կարող է հետ գցել մարդկությանը մի քանի տասնամյակով:
«Ես կցանկանայի, որպեսզի այն նախազգուշացումները, որոնք արել եմ ես եւ այլ մարդիկ, ավելի համակարգված միջազգային գործողությունների մղեն,- ասել է Գեյթսը:- Հուսով եմ, որ ամբողջ աշխարհի առաջնորդները, որոնք պատասխանատու են իրենց քաղաքացիների պաշտպանության համար, դասեր կքաղեն այս ողբերգությունից եւ ներդրումներ կանեն տեխնոլոգիաների մեջ` ապագա բռնկումները կանխելու համար»,- ասել է նա:
Գեյթսի հարցազրույցը հրապարակվել էր նրա նկատմամբ հաճախակիացած հարձակումների ֆոնին: Դավադրությունների տեսության կողմնակիցները գործարարին մեղադրում են այն բանի համար, որ նա, իբր, ձգտում է չիպավորել մարդկանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրվակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին