Երկար դադարից հետո կորոնավիրուսի թեմայով Թրամփի առաջին ճեպազրույցն ավարտվել է լրագրողների հետ կոնֆլիկտով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար դադարից հետո Սպիտակ տանը նրա մասնակցությամբ անցկացվող կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի թեմայով երկուշաբթի կայացած առաջին ճեպազրույցից հեռացել է լրագրողների հետ վիճաբանությունից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
CBS հեռուստաալիքի աշխատակցուհին Թրամփին հարցրել է՝ ինչո՞ւ է նա մշտապես շեշտադրում կորոնավիրուսի ախտորոշման անցկացվող թեստերի թվով մյուս երկրների հետ ԱՄՆ մրցակցության վրա՝ փոխանակ ուշադրություն դարձնելու երկրի ներսում տիրող իրավիճակին, որտեղ մարդիկ շարունակում են մահանալ:
«Ամբողջ աշխարհում են մարդիկ մահանում: Հնարավոր է՝ սա հարց է, որը պետք է տաք Չինաստանին: Ինձ մի հարցրեք, հարցրեք Չինաստանին: Եթե նրանց հարցնեք, կստանաք անչափ արտասովոր պատասխան»,- բավականին խիստ տոնով պատասխանել է ԱՄՆ նախագահը: The Washington Post պարբերականը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ ավելի ուշ ուշադրություն են դարձրել, որ Թրամփը դա ասել է ասիական ծագմամբ լրագրողին:
Վերջինն, իր հերթին, նույնպես վրդովվել է նախագահի պատասխանից եւ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նա Չինաստանի մասին ասում հենց իրեն: Թրամփը պարզաբանել է, որ դա կոնկրետ նրան չի ասում, այլ բոլորին, ովքեր տալիս են «նողկալի հարցեր», որից հետո ընդհատել է լրագրողին՝ անդրադառնալով CNN հեռուստաալիքի լրագրողին:
Նա, իր հերթին, չի տվել հարցը, այլ որոշել է սպասել՝ գործընկերջը խոսքն ավարտելու հնարավորություն տալով: Այդ ժամանակ Թրամփը, նրան շրջանցելով, ձայնը տվել է հաջորդ մասնակցին: CNN-ի լրագրողն, այնուամենայնիվ, փորձել է հարցը տալ, բայց Թրամփն ընդհատել է նրան՝ նշելով, որ նրան ձայն տվել էր, բայց նա չօգտվեց հնարավորությունից: Մի քանի ռեպլիկներ փոխանակելուց հետո Թրամփը հրաժեշտ է տվել ներկաներին եւ ճեպազրույցից հեռացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին