Ուհանի իշխանությունները մեկնաբանել էն կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին տեղեկությունները
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հնարավոր չեն համարում նոր կորոնավիրուսի կրկնակի ալիքը եւ համընդհանուր անվտանգության ապահովման համար պահպանում են համաճարակաբանական վերահսկողության խիստ միջոցառումները: Այս մասին այսօր հայտնել է հիգիենայի եւ առողջապահության հարցերով տեղական կոմիտեն՝ մեկնաբանելով վերջին օրերին հիվանդացածների թվի աճի վերսկսումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ընթացիկ պահին քաղաքում շարունակվում են վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցառումները, եւ մենք վճռականորեն թույլ չենք տա համաճարակի կրկնակի ալիք»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ Ուհանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով 5 նոր հիվանդացած՝ 29-ից մինչեւ 81 տարեկան բնակիչներ, որոնք նախկինում դասվել էին առանց ախտանիշների վարակակիրների շարքին: «Մենք շարունակում ենք ձեռնարկել մանրամասն մշակված վերահսկողության միջոցառումներ նորմալ իրավիճակի պահպանման համար»,- հայտնում է քաղաքի վարչակազմը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ուհանում (Հուբեյ նահանգի վարչական կենտրոն), որտեղ 2019 թվականի դեկտեմբերին առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսը, հիվանդների թիվը կազմում է 6: Հուբեյում կարանտինի մեջ բժիշկների հսկողության ներքո են ընդհանուր 615 վարակակիրներ, որոնց մոտ ախտանիշներ չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին