Զայրույթ են առաջացնում ԱՄՆ-ի կողմից նացիզմի պարտության պատմությունը խեղաթյուրելու փորձերը․ ՌԴ ԱԳՆ
Զայրույթ են առաջացնում ԱՄՆ-ի կողմից նացիզմի պարտության արդյունքները եւ դրանում ԽՍՀՄ-ի վճռորոշ ներդրումը խեղաթյուրելու փորձերը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությանը։
Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, Instagram-ում Սպիտակ տունը գրառում էր կատարել, որում անվանել էր ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային որպես նացիզմի դեմ հաղթանակ տարած միակ ուժեր։
«Ամերիկացի պաշտոնյաները չունեին քաջություն եւ ցանկություն անգամ կես խոսքով ըստ արժանվույն գնահատելու անվիճելի դերն ու բազմաթիվ անհամաչափ զոհերի ներդրումը, որոնք կրել է Կարմիր Բանակը եւ խորհրդային ժողովուրդը հանուն համայն մարդկության»,-ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունում նշել են, որ Սպիտակ տան գրառումը հակասում է ապրիլի 25-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Էլբում խորհրդային եւ ամերիկյան զինվորների պատմական հանդիպման տարելիցի կապակցությամբ հայտարարություններին։
Սպիտակ տան գրառումը դատապարտել են նաեւ ՌԴ Պետդումայում եւ Դաշնության Խորհրդում։
Ավելի ուշ Գերմանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ խորհրդային զորքերն ազատագրել են Բեռլինն աննախադեպ մարդկային զոհերի գնով։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. Նեթանյահու