ԵՄ-ում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները կարող են վտանգել եվրոգոտին
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատճառով խորը տնտեսական անկումը, իսկ հետո տարբեր երկրներում ոչ լիարժեք և անհավասար վերականգնումը կարող է վտանգել եվրոգոտին, կարծում է տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում է ria.ru-ն։
«Խորը և անհավասար ռեցեսիան, որին հետևում է ոչ լիարժեք և նաև անհավասար վերականգնումը, ներառում է տարբերությունների վատթարացման (ԵՄ-ի երկրների միջև) իրական ռիսկ, ինչը կարող է վտանգել միասնական շուկան և եվրոգոտին»,- ասել է նա մամուլի ասուլիսում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 981 763 դեպք, 274 434-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 372 687 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին