Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Համաշխարհային առաջնորդները երկընտրանքի առջեւ են հայտնվել. կրել դիմակ, թե ոչ

Աշխարհի` կարանտինից դուրս գալուն զուգահեռ քաղաքական առաջնորդները երկընտրանքի առջեւ են հատնվել` կրել դիմակ, թե ոչ: Շատերը կասկածում են, որ դիմակ կրելը նպատակահարմար է` հաշվի առնելով կորոնավիրւոսի դեմ պայքարում դրա արդյունավետության մասին տարբեր հաղորդումները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք դիմակ չի դրել: Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտնվել է Ֆրանսիայի փոքրիկ դրոշով դիմակով: Սլովակիայի նախագահը նորաձեւ հայտարարություն էր արել` օգտագործելով իր հագուստին համապատասխան ֆուքսինի գույնի դիմակ կրելով:

Քանի որ մարդիկ սկսում են վերադառնալ աշխատանքի, չնայած կորոնավիրուսի դեմ դեղորայքի կամ պատվաստանյութի բացակայությանը, դիմակը կրելն այժմ խրախուսվում է կամ նույնիսկ պահանջվում է որպես հակավիրուսի դեմ հիմնական գործիք` ձեռքերի լվացման եւ սոցիալական հեռավորության պահպանման հետ միասին:

Այս կապակցությամբ քաղաքական առաջնորդները պետք է ընտրություն կատարեն: «Մարդկանց մեջ դիմակ կրելու կամ դրանից հրաժարվելու որոշումը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է առաջնորդը ցանկանում փոխանցել»,- AFP-ին հայտարարել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի պրոֆեսոր Ժակլին Գոլանը: «Նրանք, ամենայն հավանականությամբ դիմակ կկրեն, եթե առաջնորդը հավատում է հանրային առողջության ամրապնդմանը: Նրանք կարող են հրաժարվել դիմակից, եթե առաջնորդը կարծում է, որ պետք է զեկուցի, որ փոխանցման ռիսկը ցածր է եւ ամեն ինչ նորմալացել է»,- ասել է նա: Ոմանք սկսել են հայտնվել հանրության առջեւ սովորական բժշկական դիմակներով կամ պաշտպանվածության ավելի բարձր աստիճանով N95 կամ FFP2 դիմակներով, մյուսներն ընտրում են բազմանգամյա օգտագործման լվացվող դիմակները: Բայց կան նաեւ այնպիսինները, այդ թվում` ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն, ովքեր դեմ են այս տենդենցին:

Ինչպիսին էլ որ լինի առաջնորդի դրդապատճառները, նա օրինակ է ծառայում, որին հետեւելու են շատ մարդիկ` լինի դա դիմակ կրելու խորհուրդներին հետեւելը, թե դրանք մերժելը, նշել է Էդինբուրգի համալսարանի էլեկտրոնային առողջապահության հետազոտող Կլաուդիա Պագլիարին:

Բիրմինգհեմի համալսարանի կիրառական բժշկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կ. Կ. Չենգը կարծում է, որ քաղաքական գործիչների սկզբնական դիրքորոշումը հիմնականում հիմնված էր կլինիկական փորձաքննությունների բացակայության վրա` ապացուցելու համար, որ դիմակներն աշխատում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես խորհուրդ չի տալիս բոլորին պարտադիր դիմակներ կրեն:
Կառավարությունները «սխալ են հասկացել կամ չեն գնահատել այն ապացույցների բնույթը, որոնք անհրաժեշտ են դիմակներ կրելու համար»,- ասել է Չենգը: «Սա պարզ ֆիզիկա է»: «Եթե դա չի աշխատում, ապա ինչու ենք մենք մարդկանց խնդրում փակել բերանը հազելու ժամանակ: Կլինիկական փորձարկումներ չկան, բայց մենք դա երբեւէ կասկածի տակ չենք դրել»,- ասել է նա:

Անցյալ ամիս Հարավային Աֆրիկայի նախագահ Քիրիլ Ռամաֆոսան ծաղրի առարկա էր դարձել, երբ չէր կարողացել հագնել աֆրիկյան պրինտով դիմակը` անփութորեն այն աչքերին ձգելով: Մարտին Սլովակիայի առաջնորդ Զուզանա Կապուտովան ուշադրություն գրավել` հայտնվելով նորաձեւ կտորե դիմակով` իր հագուստին համապատասխան: Թրամփը, հակառակը, հետեւողականորեն անտեսել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների առաջարկությունները: Այս շաբաթ նա այցելել էր դիմակների արտադրության գործարան, սակայն դեմոնստրատիվ կերպով անտեսել էր դիմակներ կրելու կոչեր պարունակող նշանները: Դրա փոպարեն նա թափանցիկ պաշտպանիչ ակնոց էր կրել:

«Կորոնավիրուսի համավարակը տարածվում է գլոբալ պոպուլիստական շարժմանը զուգահեռ, որը «կոշտ մարդկանց» մի ամբողջ սերունդ է իշխանության բերել»,- ասել է Պագլիարին: «Դժբախտաբար, դիմակներն այս պոպուլիստական շարժման վերջին տոտեմն են դարձել, ինչպես նրանք դա արեցին 1919-20 թվականների իսպանական գրիպի ժամանակ, երբ ցուցարարները դրանք որպես պետական խիստ վերահսկողության խորհրդանիշ էին ընկալում»: