Միխալկովի հաղորդումը կորոնավիրուսի մասին զզվանք է առաջացրել Պոզների մոտ
Հաղորդավար Վլադիմիր Պոզները կիսվել է իր հույզերով Նիկիտա Միխալկովի հեղինակային հաղորդումը դիտելուց հետո, որը նվիրված էր կորոնավիրուսին: «Ռոսիա 24» հեռուստաալիքով ցուցադրված ծրագրում Միխալկովը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին կասկածել է մարդկության չիպավորման համար կորոնավիրուսն օգտագործելու մտադրության մեջ, հայտնում է «Լենտա»-ն:
«Ես դիտել եմ այդ հաղորդումը: Իհարկե` ոչ եթերում»,- նշել է նա: Լրագրողը պարզաբանել է, որ առաջին անգամ է դիտել Միխալկովի «Բեսոգոն ՏՎ» հեռուստածրագիրը: Պոզները նկատել է, որ դիտելիս զզվանք է զգացել: Ըստ նրա` Միխալկովի հայտարարություններում «ահռելի քանակությամբ սուտ կար»: Ընդ որում, Պոզների խոսքով, դա արվել է շատ պրոֆեսիոնալ ձեւով:
Լրագրողը կարծում է, որ Միխալկովը չի հավատում այն դավադրության տեսություններին, որոնց մասին նշվել էր հաղորդման ընթացքում: «Նա շատ հստակ նպատակ ունի: Նա բոլորովին այլ մարդ է: Սա, ես նույնիսկ կասեի, ռազմավարական աշխատանք է»,- կարծում է Պոզները:
Մայիսի 1-ին Միխալկովը «Ու՞մ գրպանում է պետությունը» վերնագրով հաղորդման ընթացքում պնդում էր, որ Բիլ Գեյթսը պլանավորում է օգտագործել կորոնավիրուսը` աշխարհի բնակչությանը հետագայում չիպավորելու համար: Հաղորդումը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Հաղորդման կրկնությունն ավելի ուշ հանվել էր եթերից: Միխալկովը դա գրաքննություն էր անվանել եւ արձանագրել էր, որ «ճշմարտությունը ոչ ոքի պետք չէ»:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. Նեթանյահու