Ամերիկացի նախկին զինվորականը խոստովանել է, որ փորձել է ներխուժել Վենեսուելա և առևանգել Նիկոլաս Մադուրոյին
Վենեսուելա ներխուժման համար ձերբակալված, ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող Լյուկ Ալեքսանդեր Դենմանը բացատրել է, որ մտադիր է եղել իր զինակիցների հետ միասին գրավել Կարակասի օդանավակայանը: Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ հայտնել է վենեսուելական հեռուստաընկերությունը:
34 տարեկան ԱՄՆ քաղաքացին, որն աշխատում է ամերիկյան պահակային ընկերությունում, պարզաբանել է, որ օդանավակայանի գրավումն իրենց ծրագրի առաջին փուլն էր: Ենթադրվում էր, որ դրանից հետո օդանավակայանում կկարողանան վայրէջք կատարել ամերիկյան ռազմական ինքնաթիռները: Դրանից հետո ծրագրվում էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը: Ձերբակալվածի խոսքով՝ նման հրահանգներ ինքը ստացել է SilverCorp մասնավոր պահակային ընկերության ղեկավարության կողմից:
Ավելի վաղ Մադուրոն հաղորդել էր, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկացիները կանգնել են դատարանի առաջ և ընդունել իրենց մեղքը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ամերիկյան ղեկավարությունը Վենեսուելայում այս գործողությանը մասնակից չէ: Պետդեպի ղեկավարը խոստացել է ամեն ինչ անել Վենեսուելայում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել է, որ Վաշինգտոնը որևէ առնչություն չունի Վենեսուելա ներխուժման փորձի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին