Ռիոյի հայտնի արձանը «նոր տեսք է ընդունել»
Բրազիլիայի Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը, որը մոտ 90 տարի ամեն օր ողջունում է Ռիո դե Ժանեյրոյի բնակիչներին, այս գիշեր «նոր տեսք է ընդունել»:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, հատուկ լուսավորության միջոցով բժշկական դիմակ է պատկերվել Քրիստոսի արձանի դեմքին: Նախաձեռնության նպատակն է խրախուսել անձնական պաշտպանության միջոցների օգտագործումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաև հարգանքի տուրք է բուժաշխատողներին:
Արձանի վրա երևում է #MascaraSalva գրությունը, որը թարգմանաբար նշանակում է «դիմակը փրկում է»: Բացի այդ, գրության վերնամասում մեծ սիրտ է պատկերվել:
Զբոսաշրջային հայտնի կառույցը, որը համարվում է «նոր աշխարհի 7 հրաշալիքներից մեկը», այցելությունների համար փակ է մարտիկեսերից:
Ավելի վաղ լուսավորությամբ արձանին պատկերվել էին տարբեր երկրների դրոշներ, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին հայտնաբերվել:
Բրազիկլիայում «Քովիդ-19» վիրուսից մահացել է 7106 մարդ, վարակվել՝ 102 719-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին