Շալկեի՝ 2016-ին մահացած ճանաչված պաշտպանը ողջ է
«Շալկեի» նախկին պաշտպան Յաննիկ Կամբան, որը 2016 թվականից մահացած էր ճանաչվել, ողջ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Bild-ը:
Ֆուտբոլիստի մահն արձանագրվել է 2016 թվականին: Հաղորդվում էր, որ Կամբան ավտովթարի է ենթարկվել ու մահացել, սակայն այս տեղեկությունը պարզվել է՝ սուտ է: Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա Կամբան այժմ ապրում է Գելզենկիրխենում: Դատարանը քննում է ֆուտբոլիստի նախկին կնոջ հետ կապված գործը, որն, ինչպես վստահեցվում է, նախկին ամուսնու կեղճ մահվան արդյունքում ապահովագրական ընկերությունից վեցանիշ գումար է ստացել: Կինն ընկերությանն է ներկայացրել փաստաթղթեր, որոնք ապացուցել են Կամբայի մահը, սակայն դրանք կարող են կեղծված լինել:
Կամբան «Շալկեի» սան է: Նա հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմի կազմում: Այս պահին Կամբան Գերմանիայի էներգետիկ ընկերություններից մեկում որպես քիմիկոս է աշխատում: