ՈւԵՖԱ նախագահ․ Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա
ՈւԵՖԱ նախագահ, 52-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանը շուտով կվերսկսվի։
«Մարդկությունը կհաղթահարի կորոնավիրուսի պանդեմիան։ Մենք տեսանք, թե ինչքան խոցելի է մեր աշխարհը։ Ֆուտբոլը ստեղծված է դրական էներգիայից, եւ մինչեւ այն չվերադառնա, մարդիկ չեն ունենա զգացում, թե ամեն ինչ նորմալ է։ Ֆուտբոլը կարճ ժամանակով կփոխվի։ Այն արդեն տեսել է պատերազմներ եւ համաճարակներ անցյալում։
Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա։ Մենք կցանկանայինք, որ դա շուտ տեղի ունենար, բայց ամեն ինչ կախված է պետական մարմինների որոշումներից։ Համեմատաբար շուտով հանդիպումները կվերսկսվեն փակ դռների հետեւում եւ բոլոր բժշկական պահանջների կիրառմամբ։ Ամեն ինչ որոշում է քաղաքականությունը»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Nova.rs-ը։
ՈւԵՖԱ-ում հույս ունեն ամռանը վերսկսել եվրագավաթային մրցաշարերը եւ ավարտին հասցնել մինչեւ օգոստոսի վերջ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն