Արկադի Դվորկովիչ․ Տնտեսական ճգնաժամը նոր է սկսվում
Տնտեսական ճգնաժամը նոր է սկսվում։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ստոլկովո» հիմնադրամի նախագահ եւ ՖԻԴԵ-ի ղեկավար Արկադի Դվորկովիչը։
«Առաջիկա մի քանի ամիսները բավական ծանր կլինեն․․․ «Ստոլկովո»-ի ռեզիդենտներից մենք նույնպես տեսնում ենք, որ հիմնական խնդիրները կսկսվեն ոչ թե հենց հիմա, ոչ թե առաջիկա մի քանի օրերին, այլ մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին, եւ դա այն ժամանակաշրջանն է, որին մենք պատրաստվում ենք, այն ժամանակաշրջանը, երբ մենք կկենտրոնացնենք մեր ընկերությունների հիմնական աջակցությունը»,- կարծում է Դվորկովիչը։
«Ստոլկովո»-ի ղեկավարը վստահ է, որ ճգնաժամը կփոխի մարդկանց վարքագծի մոդելը։ Ընկերությունները եւ մարդիկ ավելի պահպանողական կդառնան, ավելի քիչ կսկսեն նետվել ռիսկային նախագծերի մեջ եւ պահուստներ կուտակել, ինչը կհանգեցնի բիզնեսի մեծ խտացման եւ ավելի քիչ մրցակցային տնտեսության, կարծում է նա։ «Մենք տեսնում ենք այն բանի ռիսկը, որ կստեղծվեն տնտեսական կղզիներ, այսինքն արտադրությունը չափազանց կտեղայնացվի՝ առանց հաշվի առնելու արդյունավետությունը առանձին ազգային սահմանների շրջանակներում, մատակարարումների շղթաները կխափանվեն։ Սրանք էական ռիսկեր են»,- ասում է Դվորկովիչը։
Նա սպասում է նաեւ էլեկտրոնային ծառայություններին եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը անցման կտրուկ արագացում՝ մարդկանց կյանքը եւ բիզնեսը հեշտացնելու համար։ «Կարծում եմ, որ բոլորը տեսան՝ ինտերնետային թրաֆիքի կտրուկ աճը պահանջում է ենթակառուցվածքի ընդլայնում։ LTE-ի եւ 4G-ի շրջանակներում դա արդեն չի արվի, պահանջվում է 5G տեխնոլոգիայի արագ ներդրում ամբողջ գլոբալ տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանում»,- ասում է Դվորկովիչը։
Փոփոխությունները նկատելի կլինեն նաեւ առօրյա կյանքում։ «Ստոլկովո»-ի նախագահի կարծիքով՝ կփոխվի աշխատատեղերի բնույթը, ավելի շատ մարդիկ հեռավար կաշխատեն։ «Նույնիսկ նրանք, որոնք հեռավար կաշխատեն, կձգտեն շաբաթը գոնե երկու անգամ վերադառնալ գրասենյակներ, որպեսզի փոխեն միջավայրը, տեսնեն գործընկերներին։ Դա, այնուամենայնիվ, կյանքի կարեւոր մաս է։ Առանց շփման հնարավոր չէ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի