Լուկաշենկոն ներկայացրել է երկրում կորոնավիրուսի շուրջ տիրող իրավիճակը
Բելառուսին, ընդհանուր առմամբ, հաջողվում է զսպել հիվանդությունը: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` երկրում համաճարակաբանական իրավիճակին նվիրված խորհրդաժողովում:
«Այսօրվա դրությամբ հաջողվում է զսպել հիվանդությունը: Մենք առաջ ենք գնում այն կանխատեսումների համաձայն, որոնք Առողջապահության նախարարությունն ու մասնագետները տվել էին երկու ամիս առաջ»,- ասել է երկրի ղեկավարը:
Բելառուս առաջնորդը պատկերավոր կերպով նշել է, որ 41-րդ և 45-րդ թթ. բանակները տարբեր բանակներ էին, այդպես էլ առողջապահության համակարգն ու բժիշկները Բելառուսում արդեն ձեռք են բերել անհրաժեշտ փորձը հիվանդներին բուժելու համար և սովորել են, թե ինչպես է պետք ճիշտ գործել այս իրավիճակում:
Լուկաշենկոն, ընդհանուր առմամբ, ընդգծել է, որ որևէ աղետալի վիճակ չկա, սակայն դեռևս չի կարելի է թուլանալ: «Մենք պետք է լարված դիմանանք մինչև ամռան սկիզբը: Կարծում եմ, որ աստծո օգնությամբ մենք ինչ-որ ձևով գլուխ կհանենք»,- ասել է բելառուս ղեկավարը:
Բելառուսում կորոնավիրուսով վարակման 16 705 դեպք է գրանցվել, որոնցից 99-ը՝ մահվան ելքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին