«Հիտլերն ինքնասպան է եղել, գերմանացի զինվորներն այլևս մենակ են». Ռուսաստանը գաղտնազերծել է Բեռլինի գրավման պատմական փաստաթղթերի մի մասը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ գաղտնազերծված պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային բանակի կողմից Բեռլինի գրավման գործողությանը:
Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, փաստաթղթերից մեկը մարշալ Գեորգի Ժուկովի կողմից ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ Ռեյխստագի գլխավոր շենքի գրավման և դրա վրա Միության դրոշի տեղադրման մասին զեկուցումն է:
Բացի այդ, հրապարակվել են բազմաթիվ ուշագրավ փաստաթղթեր առ այն, թե ինչպես են խորհրդային ջոկատները պայքարել թշնամու դեմ ու հաջողության հասել:
ՌԴ ՊՆ կայքում հրապարակվել է արխիվային փաստաթուղթ, որում Բեռլինի պաշտպանական ջոկատի հրամանատար Հելմուտ Վեյդլինգը պայքարը դադարեցնելու հրաման է տվել: Նա գրել է, որ «Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել և որ գերմանացի զինվորներն այլևս մենակ են»:
Ըստ մյուս փաստաթղթերի՝ խորհրդային զորքերը մայիսի երկուսին 34 հազար գերմանացի զինվոր և սպա են գերեվարել:
Փաստաթղթերի հրապարակումն իրականացվել է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին ընդառաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին