Պրեմյեր լիգայի թիմերը կողմ են արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը
Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող բոլոր թիմերը կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված առաջնության վերսկսմանը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության թույլտվությունը ստանալուց հետո Պրեմյեր լիգայի կազմակերպիչները կսկսեն մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական աշխատանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանը վերսկսելուն կողմ են արտահայտվել նաև Իտալիայի առաջնությունը ներկայացնող թիմերը:
Այժմ շարունակվում են միայն Բելառուսի, Թուրքմենստանի, Թայվանի եւ Նիկարագուայի առաջնությունները։