Աշխարհում բազմաթիվ գիտնականներ հաստատում են կորոնավիրուսի բնական ծագումը. ԱՀԿ
Կորոնավիրուսն ունի բնական ծագում, եւ դա հաստատում են ամբողջ աշխարհում բազմաթիվ գիտնականներ: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության ոլորտում արտակարգ դրության հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայլք Ռայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Ուհանում վիրուսի ծագմանը, մենք ստանում ենք տեղեկություններ բազմաթիվ գիտնականներից, եւ նրանք բոլորն ասում են, որ վիրուսն ունի բնական ծագում,-նշել է նա:- Կարեւոր է հասկանալ՝ ով է իրական բնական կրողը, այդ վիրուսի «տերը»:
«Մենք այժմ ավելի լավ ենք հասկանում իրավիճակը եւ շարունակում ենք զբաղվել դրանով,-ընդգծել է Ռայանը:-Դա կարեւոր է կանխարգելիչ միջոցառումները հասկանալու համար: Դա կօգնի կանխարգելել այդօրինակ իրավիճակն ապագայում»:
«Վերջին շաբաթներում մենք նկատում ենք հիվանդությամբ վարակվելու թվերի տագնապալի աճ Հաիթիում, Սոմալիում, Սուդանում, Հարավային Սուդանում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում, Սյերա Լեոնեում, ԿԱՀ-ում, Նիգերիայի հյուսիսում: Հիվանդությունը կարող է անդրադառնալ առանց այն էլ դժվարություններ ունեցող համայնքների վրա: Դա լուրջ խնդիր է հումանիտար հանրության համար»,-նշել է նա:
Կորոնավիրուսային հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջում Կենտրոնական Չինաստանում եւ տարածվելով աշխարհի երկրների մեծամասնությունում՝ ԱՀԿ-ի կողմից ճանաչվել որպես պանդեմիա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին