ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի՝ չնայած COVID-19-ին
Միջուկային զենքով ամերիկյան «Բ-2» եւ «ՄԲՀ» ռմբարկուները պատրաստ են հաշված րոպեներում գրոհի եւ պաշտպանության, եթե Ամերիկան անսպասելի ներքաշվի հզոր պատերազմի մեջ՝ չնայած COVID-19-ի վտանգներին եւ մարտահրավերներին։
«Վստահ եղեք, մենք նախաձեռնել ենք անհրաժեշտ քայլեր, որպեսզի համոզվենք, որ մեր ռմբարկուները եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները պատրաստ են արձակման եւ կարող են հասնել ցանկացած նպատակի երկրագնդի վրա՝ ցանկացած ժամանակ»,- ասվում է ԱՄՆ ՌՕՈՒ Ռազմավարական ավիացիոն հրամանատարության ղեկավար, գեներալ Թիմ Ռեյի հայտարարության մեջ։
Ստորաբաժանումները, որոնք աշխատում են ԱՄՆ միջուկային զինանոցում, ձեռնարկել են հեռավարության եւ մեկուսացման որոշակի միջոցառումներ՝ դրա հետ մեկտեղ պահպանելով հրամանատարության իրենց կարեւորագույն համակարգերը, ինչը թույլ կտա նրանց ակնթարթորեն արձագանքել գրոհներին անհրաժեշտության դեպքում։
Ինչպես նշում է Fox News-ը, Ռեյի մեկնաբանությունները ուղղված են նրան, որպեսզի հակառակորդներին պարզ մեսիջ ուղարկի այն մասին, որ COVID-19 ճգնաժամը ԱՄՆ-ին խոցելի չի դարձնում գրոհների համար, այն դեպքում, եթե հակառակորդները ուզենան օգտվել ներկա հանգամանքներից։
Ռեյի խոսքերով՝ միջուկային զենքի զինանոցի եւ ռմբարկուների նավատորմի մասնակցությամբ գործողությունները շարունակվում են։
Բոլորովին վերջերս, այս տարվա մարտին, ՌՕՈՒ-ն գործարկել էր Բ-2 ռմբարկուների նպատակային խումբ Պորտոիգալաիյում՝ որպես աջակցություն ԱՄՆ եվրոպական հրամանատարությանը։ ՌՕՈՒ հաղորդագրությւան մեջ բացատրվում է, որ առաջատար ռմբարկուները Ուայթմեն եւ Միսուրի բազաներում ինտեգրացիոն գործողություններ են անցկացնում եւ թռիչքային ուսումնական առաքելություններ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի