«Չինաստանը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պարտվեմ նախագահական ընտրություններում». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի նկատմամբ Չինաստանի վերաբերմունքը նրա ապացույցն է, որ Պեկինն ամեն ինչ կանի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտության համար:
Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը շատ կոշտ է արտահայտվել Չինաստանի վերաբերյալ և նշել է, որ տարբերակներ է մտածում Չինաստանին կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկելու շուրջ:
«Ես շատ բան կարող եմ անել»,-ասել է Թրամփը:
Թրամփը կորոնավիրուսի համավարակի մեղքը բարդում է Չինաստանի վրա: Վարակն ԱՄՆ-ում սպանել է 60 000-ից ավելի մարդ և երկրի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է գցել՝ միևնույն ժամանակ սպառնալով Թրամփի նախագահ վերընտրվելու շանսերին:
Հանրապետական նախագահը, որին հաճախ մեղադրում են, որ ժամանակին չի սկսել կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, կարծում է, որ Չինաստանը պարտավոր էր շատ ավելի վաղ տեղեկացնել աշխարհին այդ վիրուսի մասին:
«Չինաստանն ամեն հնարավոր բան կանի, որ ես պարտվեմ այդ մրցապայքարում»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հավատում է, որ Պեկինը ցանկանում է նախագահական ընտրություններում հաղթող տեսնել իր մրցակից Ջո Բայդենին, որպեսզի թուլացնի առևտրի և այլ ոլորտներում իր կողմից Չինաստանի նկատմամբ իրականացվող ճնշումը:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 064 572 դեպք, վիրուսից մահացել է 61 669 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 229 814 է, մահացել է 228 376 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին