Թրամփը չի պատրաստվում ապրիլի 30-ից հետո երկարաձգել սոցիալական հեռավորության պահպանման սահմանափակումների ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի երկարաձգի սոցիալական հեռավորություն պահպանման անհրաժեշտությանն ուղղված սահմանափակումների ժամկետը՝ չնայած երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 60 000-ը: Այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ ժամկետը լրանում է ապրիլի 30-ին:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Թրամփը կրկին դրական լույսի ներքո է ներկայացրել կորոնավիրուսի դեպքերի հետ կապված վերջին մռայլ վիճակագրությունը, իսկ նրա փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները նախագահական աշխատակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում այդքան քննադատվող քաղաքականությունը «մեծ հաջողության պատմություն» է անվանել:
Ըստ պարբերականի՝ Սպիտակ տունը փորձում է անցնել ճգնաժամի մյուս փուլի խնդիրներին` ցանկանալով նահանգ առ նահանգ վերականգնել երկրի տնտեսությունը:
ԱՄՆ նախագահը նշել է նաև «Ռեմդեսիվիր» կոչվող դեղամիջոցի փորձարկումների հաջողությունների մասին` ասելով, որ այն հնարավոր է դառնա կորոնավիրուսը բուժող դեղամիջոց:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 60 207 դեպք, վարակման դեպքերի թիվը 1 030 487 է: ԱՄՆ-ն այս վարակի պատճառով ավելի շատ մարդկային կյանքեր է կորցրել, քան Վիետնամի պատերազմում, որի ժամանակ մահացել է 58 220 ամերիկացի: Երկիրը կորոնավիրուսով ախտահարվածների և դրա հետևանքով մահացածների ցուցանիշներով աշխարհում առաջատար է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին