Մարադոնան «աստծո ձեռքին» խնդրել է վերջ տալ կորոնավիրուսին
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գխավոր մարզիչ, այժմ արգենտինական «Խիմնասիա եւ Էսգրիմա» թիմը գլխավորող Դիեգո Մարադոնան խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին։
«Այս պանդեմիայի օրերին շատերն են ասում, որ տեղի ունեցողը նոր «աստծո ձեռք» է, բայց այսօր ես խնդրում եմ այդ «աստծո ձեռքին» վերջ տալ կորոնավիրուսին, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանքին առողջ եւ երջանիկ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին Մարադոնայի ձեռքով խփած գոլի շնորհիվ։ Ֆուտբոլի պատմության մեջ այդ գոլը մնաց «աստծո ձեռք» ձեւակերպմամբ։
Ավելի վաղ, Մարադոնան կարծիք էր հայտնել, որ որոշ ակումբներ կարող են օգտվել կորոնավիրուսի պանդեմիայից եւ չվճարել ֆուտբոլիստներին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն