ԱՄՆ-ն ավելի կոշտ պատասխան կստանա, եթե Իրանի շահերի դեմ անգամ չնչին գործողություն ձեռնարկի
ԱՄՆ-ն ավելի կոշտ պատասխան կստանա, եթե Իրանի շահերի դեմ անգամ չնչին գործողություն ձեռնարկի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին, հաղորդում է Press TV-ն:
«Ամերիկացիները, անկասկած, անցյալում նման փորձ ունեցել են, երբ հզոր ապտակ են ստացել Իսլամական Հանրապետության տարածքային ջրերում ոտնձգությունների համար: Մենք չենք կատակում, երբ խոսքը մեր պաշտպանության մասին է»,-նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «խոցել եւ ոչնչացնել» իրանական ցանկացած նավ, որը «կհետապնդի» ամերիկյան նավերին: ԱՄՆ ՌԾՈւ հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ 11 նավ վտանգավոր մանեւրներ է կատարել ամերիկյան ռազմանավերի մոտ:
Իսկ ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ դա «հոլիվուդյան հեքիաթ է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին