Մենք հազվագյուտ եւ կարճատեւ հնարավորություն ունենք մեր աշխարհն ավելի լավը վերակառուցելու համար․ Անտոնիո Գուտերիշ
Կորանավիրուսի համաճարակը ցույց տվեց, թե ինչքան փխրուն են հասարակությունները, բայց եթե կառավարություններն ընդհանուր խնդիրների, այդ թվում գլոբալ տաքացման շուրջ, աշխատեն միասին, դա կարող է դառնալ «մեր աշխարհն ավելի լավը վերակառուցելու» հնարավորություն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, հաղորսում է AP-ը։
Նրա խոսքերով, առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի միակ գործուն պատասխանն ամբողջ աշխարհում «համարձակ, հեռատես եւ համատեղ ղեկավարումն» է։
«Նմանատիպ ղեկավարում է անհրաժեշտ նաեւ կլիմայի խախտման վերահաս էկզիստենցիալ վտանգին դիմակայելու համար»,- ասել է Գուտերիշը, նշելով, որ անցած տասնամյակը հանդիսացել է ամենաշոգը պատմության մեջ՝ սկսած չափումների սկզբից։
Նա Եվրոպական միությանը կոչ է արել «գլոբալ առաջնորդություն» ցուցաբերել, տարվա վերջում ներկայացնելով արտանետումների կրճատման թարմացված պլաններ, ինչը Եվրոպային հնարավորություն կտա մինչեւ 2050-ը դառնալու առաջին չեզոք մայրցամաքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին