Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակն ու համագործակցությունն այդ ոլորտում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, երկու երկրների կողմից դրա տարածմանը հակազդելուն ուղղված քայլերը, այդ ոլորտում համագործակցության նախադրյալները: Հատուկ նշվել է Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցում առկա համակարգվածությունը»,-ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հարցերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց