Կալիֆոռնիայում վերաբացվել են լողափերը. հազարավոր մարդիկ «գրոհել» են դրանք (լուսանկարներ)
Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները, անտեսելով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, վերաբացել են որոշ լողափեր, որոնք անմիջապես հեղեղվել են հազարավոր մարդկանցով, գրում է CNN-ը։
Լողափերը վերաբացվել են Կալֆոռնիայի Վենտուրա և Օրինջ շրջաններում, սակայն դրանք շարունակում են փակ մնալ Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում։
Վերջին օրերին նահանգում ջերմաստիճանը հասել է առավելագույնը 32 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Մարդիկ «գրոհել» են լողափերը, լողացել ու արևայրուք ստացել։
Վենտուրա և Օրինջ շրջանների իշխանությունների խոսքով՝ լողափի այցելուները «հիանալի վարքագիծ են դրսևորում» և պահպանում են սոցիալական հեռավորության նորմերը։
«Մարդիկ մեծապես համագործակցում են և պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները»,-ասել է Նյուպորտ Բիչի փրկարարական ծառայության ղեկավարը։
NBC News-ի տվյալներով՝ Կալիֆորնիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42 000 դեպք, որից 1600-ը՝ մահվան ելքով։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 995 043 է, մահացել է 207 000 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց