Պուտինը նվազագույնի է հասցրել գործնական հանդիպումները, և նրա հետ հանդիպումից առաջ անհրաժեշտ է կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար կորոնավիրուսի թեստեր է հանձնում, նվազագույնի է հասցրել գործնական հանդիպումները, պահպանում է հեռավորությունը, և առանց COVID-19-ն ախտորոշող թեստ հանձնելու չի կարելի հանդիպել նրան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
«Սանիտարական նորմերը, իհարկե, պահպանվում են։ Ինչ վերաբերում է դեմառդեմ շփումներին, նախագահը նվազագույնի է հասցրել դրանք», - ասել է Պեսկովն «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «նա փորձում է հեռավորություն պահպանել»։
«Բացի այդ, նախագահի մոտ, բնականաբար, հնարավոր չէ մտնել առանց համապատասխան թեստավորման»,- հավելել է Պեսկովը։
Հարցին, թե արդյոք Պուտինը հանձնում է կորոնավիրուս ախտորոշող թեստեր, նա դրական պատասխան է տվել։
Պեսկովը պատմել է, որ ինքն էլ է թեստեր հանձնում։ Նախագահի աշխատակազմի աշխատակիցներից ոմանք, նրա խոսքով, շաբաթական մի քանի անգամ թեստեր են հանձնում։
Պեսկովի խոսքով՝ հաշվի է առնվում նաև այն փաստը, որ թեստերը 100 տոկոսանոց ճշգրիտ կարող են չլինել։
«Ձեռնարկվում են բոլոր նախազգուշական միջոցները»,- ընդգծել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց